Четверг, 19.09.2024, 03:05
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 27 » Յուրա Մովսիսյանը ստորագրեց պայմանագիրը
09:15
Յուրա Մովսիսյանը ստորագրեց պայմանագիրը
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր Անթալիայում պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ: ArmSport.am-ին Մովսիսյանի մերձավորներից հայտնի դարձավ, ով կողմերը երեկ վերջնական համաձայնության են եկել և պայմանագիրը կնքված է, ինչի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի «Կրասնոդարի» կայքում:

Այն, որ Մովսիսյանը «Ռանդերսից» տեղափոխվելու է «Կրասնոդար», գրեթե ոչ ոք չէր կասկածում, սակայն onedivision.ru կայքում տարօրինակ բան տեղի ունեցավ: Կրասնոդարում տեղակայված կայքը, որը լուսաբանում է հիմնականում Ռուսաստանի առաջին դիվիզիոնին առնչվող իրադարձություններ, հայտարարեց, որ Մովսիսյանը նախնական պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ, իսկ քիչ անց լուրն անհետացավ կայքից:

Տեղի ունեցածը մտորելու տեղիք տվեց, սակայն Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրը նշեց, որ Յուրան պայմանագիրն արդեն ստորագրել է, որի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ավելացնենք, որ այսօր «Կրասնոդարը» 0:1 հաշվով զիջեց Մոսկվայի «Դինամոյին»:

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» երկու օր առաջ պաշտոնապես իրավունք ստացավ ելույթ ունենալ Ռուսաստանի 2011թ. Պրեմիեր լիգայում, ինչն էլ վճռորոշ հանգամանք դարձավ Մովսիսյանի համար նոր ակումբի ընտրության հարցում:
Просмотров: 390 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz