Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում երեկ զինված հարձակում է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկատվությունը Tert.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Հունվարի 20-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գոգոլի նրբանցքի թիվ 38/Ա տան վրա զինված հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15։10-ին, ոմն Սամվել և երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, վիճաբանել տանտիրոջ` 50-ամյա Ռաֆիկ Մ.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան ու ընտանիքի անդամներին, ապա «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Պարզվել է, որ Սամվելը 30-ամյա Սամվել Հ.-ն է, իսկ նրա հանցակիցները՝ 21-ամյա Արմեն Հ.-ն և 30-ամյա Գևորգ Ս.-ն են: Նույն օրը նրանք ներկայացել են բաժին: Կատարվում է նախաքննություն:
Tert.am
Просмотров:
430
|
Добавил:
Artur
|
Дата:
21.01.2011
|
|