Четверг, 19.09.2024, 03:01
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 25

Սերը կարելի է բացահայտել բժշկական մեթոդներով, կարծում են գիտնականները։ Այս «հիվանդության» ախտորոշման համար պարզապես տոմոգրաֆ է անհրաժեշտ։

Ինչպես հայտնում է Газета Утро–ն, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներ Սեմիր Զեկին և Ջոն Ռոմայը փորձ են անցկացրել՝ տոմոգրաֆի միջոցով զննելով մարդկանց ուղեղը, որոնք այդ պահին դիտել են իրենց սիրած էակների լուսանկարները։

Ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ սիրահարված մարդկանց ուղեղը միշտ միանման է գործում, ընդ որում՝ անկախ սեռից, տարիքից և սեռական կողմնորոշումից։ Այդ նպատակով գիտնականները հրավիրել են 19–47 տարեկան 24 կամավոր՝ 12 կին և 12 տղամարդ (յուրաքանչյուր սեռի 6 հետերոսեքսուալ և 6 հոմոսեքսուալ)։ Կամավորները դիտում էին իրենց սիրած էակների կամ պարզապես ընկերների լուսանկարները, իսկ այդ ժամանակ իրենց ուղեղի աշխատանքը գրանցվում էր տոմոգրաֆով։

Արդյունքները ցույց են տվել, որ լուսանկարները դիտելիս բոլոր կամավորների մոտ ուղեղը միանման է արձագանքում։ Ընդ որում ակտիվանում է և ուղեղի կեղևը, և ենթակեղևային համակարգերը։ ... Читать дальше »

Просмотров: 419 | Добавил: Artur | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

«Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկության ժամանակ վիրավորված 4 հայերից երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ծանր վիճակում գտնվող հայերից մեկը 65 տարեկան Գուրգեն Վարդանի Խաչատուրովն է, մյուսը` 59տ. Անատոլի Աշոտի Պողոսբեկովը։

ՀՀ ԱԳՆ–ն փորձում է ճշտել, թե ահաբեկությունից վիրավորված հայերը որ երկրի քաղաքացիներ են։ Ամենայն հավանականությամբ, չորսն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդակայանում երեկ, Մոսկվայի ժամանակով ժամը 16.32–ին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ 5 կգ տրոտիլային համարժեք հզորությամբ պայթուցիկ սարքը գործի է դրել դիմավորողների բազմության մեջ գտնվող մահապարտ ահաբեկիչը։


tert.am







Просмотров: 367 | Добавил: Artur | Дата: 25.01.2011 | Комментарии (0)


ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ Երևանի դելֆինարիումի գործունեությանը՝ նշելով, որ ստեղծված աշխատանքային խումբն այսօր ուսումնասիրություններ է իրականացնում այնտեղ։ Ըստ նախարարի՝ ուսումնասիրություններ են իրականացվում ինչպես կենդանիների մասով, այնպես էլ դրանց պահման պայմանների։

Դելֆինարումը շահագործող ընկերությունը դիմել էր նախարարություն չորս տիպի կենդանի ներկրելու համար։ Ըստ նախարարի՝ դրանցից երեքի ներկրման համար նախարարության թույլտվության կարիքը չի եղել, քանի որ այդ դելֆիններն անհետացման եզրին գտնվողների թվին չեն պատկանում։ «Ներկրողը կարող էր առանց մեզ հարցնելու ներկրել»,– ընդգծեց նախարարը։ Մեկի մասով է միայն նախարարությունը թույլտվություն տվել։

Չնայած բնապահպանների մտահոգություններին՝ Արամ Հարությունյանը հավաստեց, որ մինչ այսօր դելֆինարիումի շահագրծման մասով խախտումներ չեն արձանագրվել։


tert.am







Просмотров: 387 | Добавил: Artur | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Բժիշկներն անցյալ գիշեր վիրահատել են «Դոմոդեդովո» օդակայանի միջազգային տերմինալում հունվարի 24–ին՝ Մոսկվայի ժամանակով 16։32–ին տեղի ունեցած ահաբեկության հետևանքով վիրավորված 30 մարդու։ Բժիշկները հույս են հայտնում, որ կհաջողվի փրկել բոլոր վիրավորների կյանքը, նշել է Մոսկվայի առողջապահության բաժնի ղեկավար Լեոնիդ Պեչատնիկովը։

«Ինչ վերաբերում է հոսպիտալացված մարդկանց, հույս կա, որ մենք չենք կորցնի կենդանի մնացածներից և ոչ ոքի, չնայած որ շատերի վիճակը ծանր է գնահատվում»–ասել է նա։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեքշաբթի հրապարակել է ահաբեկության հետևանքով զոհվածների անունների ցուցակը, որոնք 35–ն են։ Նախարարության տվյալներով՝ «Դոմոդեդովո» օդակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տուժածների թիվը հասնում է 180–ի։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 4 հայերի անուններ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.) և Գալուստյան Կարեն Միխայիլի (41տ.), ... Читать дальше »
Просмотров: 375 | Добавил: Artur | Дата: 25.01.2011 | Комментарии (0)


Предварительный список погибших, составленный по обнаруженным документам.
Сегодня будет проводиться опознание тел погибших.



Ф.И.О.
Год рождения
Примечание

1
БАБАРЫКИН Владимир Аркадьевич
1966
г. Москва

2
БАБЕНКО Марина Александровна
1965

3
БАДРАШОВ Кирил
1972
Великобритания

4
БАЙБУЗ Кирилл Юрьевич
1987
г. Москва

5
БЕЛОУСОВ Валерий Иванович
1962
г. Сергиев Посад

6
ГАТАУЛИН Ильдус Юнусович
1974
г. Жуковский

7
ГОРКИН Игорь Алексеевич
1955

8
ДЖАБАРОВ Сабир Мухамеджанович
1963
Таджикистан

9
ДУБОВИЦКИЙ Виктор Иванович
1972
г. Монино

10
ИВАНОВ Николай Иванов
40-45 лет
Болгария

11
ИЗМАЙЛОВ Вадим Геннадьевич
1964

12
КОУСЛАНД Гордон Кемпбелл
1971
Великобритания

13
КОЧЕРГИН Николай Павлович
60-65 лет
Московская область

14 < ... Читать дальше »
Просмотров: 937 | Добавил: Artur | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկության զոհերի թիվը այս պահին 35 է, վիրավորներինը՝ 108։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 4 հայերի անուններ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.) և Գալուստյան Կարեն Միխայիլի (41տ.), Անատոլի Աշոտի Պողոսբեկով (59տ.)։

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայազգի վիրավորներն այժմ հիվանդանոցում են,նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ճշտվում է նրանց քաղաքացիությունը։

Ցուցակները նախնական են, տուժածների թվում կան դեռ չճշտված անուններ։ Նշվում է, որ հոսպիտալացված անձանց թիվը հասել է 110-ի։

Մոսկվայի ժամանակով ժամը 07։44-ի դրությամբ 35 մահացածներից ընդամենը 7-ի ինքնությունը դեռևս ճշտված չէ։

tert.am
Просмотров: 393 | Добавил: Artur | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz