Четверг, 19.09.2024, 03:07
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 12
Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը սկսել է մարզվել «Տոտենհեմի» հետ` չսպասելով ակումբների միջև ընթացող բանակցությունների ավարտին:

Բեքհեմը մասնակցել է «Տոտենհեմի» թեթև մարզմանը Էսեքսում գտնվող թիմի բազայում, հաղորդում է AFP-ը:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի խոսքերով, առայժմ պարզ չէ` կկարողանա արդյոք լոնդոնյան ակումբը համաձայնության գալ Բեքհեմի պաշտոնական վարձակալության վերաբերյալ, բայց նա ուրախ կլինի, եթե փորձառու կիսապաշտպանը իր թիմի հետ գոնե մի քանի մարզում անցկացնի: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Просмотров: 405 | Добавил: Artur | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

Facebook–ի ղեկավարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ կայքը չի փակվելու և չի դադարեցնելու իր աշխատանքները, կայքի պաշտոնական էջում դարձել է ամենաշատ ընթերցված հրապարակումը Facebook-ի ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։

Անցյալ շաբաթ Weekly World News կայքը, վկայակոչելով Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, հայտնել էր, որ 2011թ. մարտի 15–ից հետո կայքը կփակվի։

Facebook–ի ղեկավարությունը սոցիալական կայքի իր պաշտոական էջում հրապարակել է Weekly World News–ի լրագրողների կատակը ժխտող հայտարարություն։ «Մենք կշարունակենք սովորականի պես աշխատել։ Մենք երբեք չենք պատրաստվում հեռանալ, մենք դեռ նոր ենք սկսել»,– գրել են ընկերության ներկայացուցիչները։

Այս հրապարակումը ունեցել է ավելի քան 12 հազար մեկնաբանություն, և մոտ 70 հազար ընթերցող սեղմել է «հավանում եմ» կոճակը։ Facebook–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սա ղեկավարության պաշտոնական էջում մասսայականության ռեկորդ է սահմանել։

Միաժամանակ ընկերությունում նշում են, որ Weekly W ... Читать дальше »
Просмотров: 386 | Добавил: Artur | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

2010 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության դեպքերի սեզոնային ավելացում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, իրականացվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ` դեպքերը տեղայնացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի վերջից դիտվում է հիվանդացության իջեցում:

Ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, այդ թվում՝ առնվազն 95%-ը՝ մանկական տարիքում:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով:

Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում՝ աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ ... Читать дальше »
Просмотров: 399 | Добавил: Artur | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին 25 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու ծրագիրը («Զարգացման քաղաքականության 2–րդ գործառնություն»), որը կուղղվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին՝ միաժամանակ նշելով, որ վարկն ուղղվելու է երկու նպատակների իրագործմանը՝ սոցիալական ծրագրերի իրականացմանը, դրանց արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը։

Մասնավորապես, վարկից գումարներ կհատկացվեն սոցիալապես անապահովներին ուղղված պետական բյուջեի ծախսերի, սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերի իրականացման համար, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիության բարձրացման և ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավման համար։

Միաժամանակ, Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու և աճի ներուժը մեծացն ... Читать дальше »
Просмотров: 362 | Добавил: Artur | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz