Суббота, 06.12.2025, 16:25 Приветствую Вас Гость |
|
|
Главная » 2011 » Январь » 20
|
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է. բանաստեղծուհու տուն-թանգարանը կազմակերպում է այց-խնկարկում Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` բանաստեղծուհու շիրիմին:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհու ազգական Ռաֆլետա Հաճյանը, բանաստեղծուհու հիշատակի արարողությանը մասնակցելու են մտավորականներ, հարազատներ, հյուրեր, Ս. Կապուտիկյանի ստեղծագործությունների երկրպագուներ, ինչպես նաև բանաստեղծուհու անունը կրող 145 դպրոցի աշակերտները:
«Տուն-թանգարանում «Ոչ միայն բանաստեղծուհի» խորագրով միջոցառում է տեղի ունենալու: Ուզում ենք ներկայացնել Կապուտիկյանին որպես կին, որպես մայր, դուստր, քաղաքացի»,- շեշտեց Ռաֆլետա Հաճյանը:
Տուն-թանգարանի տնօրենը նշեց նաև, որ շարունակվում է բանաստեղծուհու ստեղծագործությունների վերատպագրությունը, և հրատարակչությունները առանձին ու հատորյակներով շարունակում են լույս ընծայել Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները: Aysor.am
Просмотров:
1046
|
Добавил:
Artur
|
Дата:
20.01.2011
|
|
|
Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին շատ է կապված իր ներկայիս ակումբի հետ։ Արգենտինայի հավաքականի հարձակվողը մեկ անգամ չէ, որ «սիրո խոստովանություն» է արել կատալոնական ակումբին։ Այդպիսի նվիրվածությունը հաճախ շատ բանի մասին է խոսում։ Մեսսիի դեպքում դա նշանակում է, որ ֆուտբոլիստը երբեք չի հագնի «Ռեալի» մարզաշապիկը։ «Ես ավելի շուտ կգերադասեմ հեռանալ մեծ ֆուտբոլից, քան խաղալ «Ռեալի» կազմում»,- ասել է Մեսսին:
Просмотров:
403
|
Добавил:
Artur
|
Дата:
20.01.2011
|
|
|
Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը Երևանի «Միկան» դուրս մնաց «Համագործակցության գավաթի» խաղարկությունից՝ Սանկտ Պետերբուրգի «Պետերբուրգսկի» մարզահամալիրում 0։4 հաշվով պարտվելով Բաքվի «Ինտերին»։ Քառորդ եզրափակիչում հայկական ակումբն անօգնական տեսք ուներ և չկարողացավ հավասար պայքար մղել մրցակցի դեմ։
Հայկական ակումբն արդեն առաջին խաղակեսում ադրբեջանցի ֆուտբոլիստներից 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը, ևս 2 գնդակ Գևորգ Կասպարովի դարպասում հայտնվեց երկրորդ խաղակեսում։
Просмотров:
451
|
Добавил:
Artur
|
Дата:
20.01.2011
|
| |
|
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|