Четверг, 19.09.2024, 02:40
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 18
Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը Հունվարի 19-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ կանցկացվի 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախնական փուլի B խմբի մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։

հանդիպումները տեղի կունենան հունվարի 21-ից 24-ը' Հայաստանի, Իսլանդիայի, Հունաստանի և Լատվիայի հավաքականների միջև: Միայն մրցաշարի հաղթողը կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստների'

Խորեն Զարգարյան «Էրեբունի»
Սարո Մարդանյան «Էրեբունի»
Հակոբ Ուզունյան «Էրեբունի»
Հարություն Հարությունյան «Էրեբունի»
Արմեն Գյուլամբարյան «Էրեբունի»
Յուրա Զարգարյան «Էրեբունի»
Արմեն Ֆիշյան «Միկա»
Մհեր Նազարեթյան «Պոլիտեխնիկ»
Վլադիմիր Մխիթարյան «Թալգրիգ»
Արթուր Կարապետյան «Թալգրիգ»
Էդգար Կիրակոսյան «Թալգրիգ»
Արման Սահակյան «Պոլիտեխնիկ»
Արմեն Դանիելյան «ԱԵԼ Լիմասոլ» Կիպրոս
Տիգրան Գրիգորյան «Կիլիկիա»

Մրցաշարի խաղացանկը
... Читать дальше »
Просмотров: 425 | Добавил: Artur | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Սոթքում անցած գիշեր երկու երիտասարդներ փորձել են ոսկու հանքանյութ տեղափոխող գնացքի վագոնից գողություն կատարել։ Այս տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ հայտնելով, որ հիշյալ երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն։

Հանցագործության մասին ոստիկանությանը հայտնել է Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցը։ Նա ժամը 01.30-ի սահմաններում հանքի երկաթգծի տարածքում նկատել է 2 անձանց, ովքեր փորձել են գնացքի վագոնից ոսկու հանքանյութ գողանալ, սակայն բռնվել են իր կողմից:

Կասկածյալները Վարդենիս քաղաքի բնակիչներ են. նախկինում դատապարտված, 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ն և 1980 թ. ծնված Վախթանգ Դ.-ն:

Կատարվում է նախաքննություն։
Просмотров: 425 | Добавил: Artur | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը «Մենք մեր հոգին ենք տալիս ժողովրդին, ոչ թե DVD։ Թող իրենք տան DVD՝ իրենց կոխած փողերից»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով մամուլի հրապարակումն այն մասին, թե ԺԿ–ն Գյումրիում հրավիրած հանրահավաքի ժամանակ կարողացել է շատ մարդ հավաքել՝ խոստանալով հանրահավաքի վերջում DVD-ներ և հեռուստացույցներ բաժանել։

«Նկատենք, որ այս հնարքի միջոցով բավականին ժողովուրդ է հավաքվել Կարապետյանի հանրահավաքին, սակայն երբ ժողովուրդը հասկացել է, որ խաբվել է, կեսից հեռացել է»,– գրել է պարբերականը։

ԺԿ նախագահը նման տեղեկությունը «միտումնավոր սադրանք» որակեց՝ ավելացնելով. «թող գային, տեսնեին, թե մարդիկ մեզ ոնց էին ճանապարհում, մենք չենք խաբում ժողովրդին»։ Տիգրան Կարապետյանը հերքեց, որ իրենք DVD–ներ և հեռուստացույցներ բաժանելու խոստում են տվել։ «Ոչ, մենք նման բան չենք խոստացել»,– վստահեցրեց նա։

Կուսակցության նախագահն այն կարծիքին է, որ նման հրապարակման պատճառն այն է, որ ինքը «Լևոնից շատ մա ... Читать дальше »
Просмотров: 355 | Добавил: Artur | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz