Четверг, 19.09.2024, 03:14
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 19
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց այս պահին հավաքվել են մեծ թվով առևտրականներ, բողոքելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ փողոցային առևտուրը վերացնելու որոշման դեմ։ Հավաքված բազմության թվում են մայրաքաղաքի տարբեր թաղամասերում առևտուր իրականացնողները, որոնք պահանջում են, որպեսզի դուրս գա և իրենց անձամբ պատասխան տա քաղաքապետը։

«Թող գա, մեզ պատասխան տա, թե ինչու է այսքան ժողովրդի համար հացադուլ հայտարարել»,– բացականչում էր ժողովուրդը։ Նրանք պարզել էին «Քաղաքապետ, ժողովուրդը քեզ չի ընտրել», «Քաղաքապետ, մի վախեցիր, դուրս եկ, ժողովուրդն անզեն է» բովանդակությամբ ցուցապաստառները և վանկարկում են «Աշխատանք» և «Հրաժարական»։

Առևտրականները փորձեցին ներխուժել քաղաքապետարանի շենք, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը։ Ոստիկանները, ժողովրդին հրմշտելով, հեռացնում են քաղաքապետարանի մուտքի մոտից։
Просмотров: 395 | Добавил: Artur | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հատել է 700–ի սահմանը. միայն Ռիո դե Ժանեյրոյի Նովա Ֆրիբուրգու քաղաքում սողանքների զոհ է դարձել 335 մարդ։

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը զոհերի մեծ թիվը կապել է ինքնակամ շինությունների առկայության հետ։ Ռուսեֆը նշել է, որ եթե Բրազիլիայում շինարարությունն ընթանար երկրում սահմանված նորմերի համաձայն, ապա զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրևները Բրազիլիայում կշարունակվեն, ուստի փրկարարները պետք է պատրաստվեն նոր սողանքների և ողողումների։

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի սկզբին Բրազիլիայում սկսված ջրհեղեղների պատճառը հորդառատ անձրևներն էին, որոնք Բրազիլիա բերեցին այն նույն մթնոլորտային երևույթը՝ Լա Նինյոն, որ նաև ջրհեղների պատճառ էր դարձել Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Շրի Լանկայում։

Լա Նինյո երևույթն արտահայտվում է եղանակի վրա՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանային տատանումների էական ազդեցությամբ< ... Читать дальше »
Просмотров: 386 | Добавил: Artur | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Հունվարի 15–ին Սամարայում անհայտ չարագործը սպանել է Սամարայի պետական համալսարանում սովորող Արմեն Սահակյանին։ Տղան մահացել է կրծքին ստացած դանակի հարվածից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Հանցագործը դիմել է փախուստի։ Արմեն Սահակյանն ինքն է ստիպված եղել մեքենա կանգնեցնել հիվանդանոց հասնելու համար, սակայն ճանապարհին մահացել է։ Արմենը սովորում էր իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում։

Հանցագործությունը դեռ բացահայտված չէ։ Հետաքննությունն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ սկսած կողոպուտից մինչև անձնական կոնֆլիկտ։ Նշենք, սակայն, որ երիտասարդի հեռախոսը և դրամը չեն գողացել, իսկ նրա հարազատները և մտերիմներն ասում են, որ նա թշնամիներ չուներ։

Հետաքրքիր է, որ Սահակյանի սպանության օրը համընկնում է «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակի ակցիայի օրվան։

Հունվարի 15-ի երեկոյան 19-ամյա ուսանողը գնում էր ընկերոջ տուն։ Նա բարձրացել է տրամվայ, սակայն չի նկատել, որ մի քանի հոգի հետևում են իրեն։ Երբ իջել է «По ... Читать дальше »
Просмотров: 384 | Добавил: Artur | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Ժողովրդական կուսակցությունը՝ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, այսօր ժամը 15:00-ին կազմակերպում է հանրահավաք Մատենադարանի հարակից տարածքում:

Ինչպես հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից, հանրահավաքի ընթացքում ԺԿ նախագահը ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով վերջնագիր կներկայացնի: Եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հաջորդ հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ ընտրությունների:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն արտոնել է ԺԿ հրավիրած հանրահավաքը։

ԺԿ երևանյան նախորդ հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 7-ին։ Դրանից հետո կուսակցությունը մի քանի հանրահավաք անցկացրեց նաև Հայաստանի մարզերում։

Նշենք, որ Տիգրան Կարապետյանի ղեկավարած «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը պարտվեց ՀՌԱՀ–ի հայտարարած կապուղիների մրցույթի արդյունքում,հունվարի 20-ից այլևս եթեր չի հեռարձակվի։
Просмотров: 378 | Добавил: Artur | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz