Четверг, 19.09.2024, 02:41
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 15 » Ճապոնացիները նոր տիպի ջերմաչափ են ստեղծել
19:33
Ճապոնացիները նոր տիպի ջերմաչափ են ստեղծել
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Ճապոնական էլեկտրոտեխնիկական NEC Avio Infrared Technologies ընկերությունն արտադրել է Thermo Mirror գաջետը, որը հանդիսանում է մոտակայքում գտնվող մարդու ջերմաստիճանը չափող առաջին սարքը։

Նոր ջերմաչափի օգնությամբ մարդու ջերմաստիճանը չափելու համար բավական է միայն նայել հայելու մեջ՝ չդիպչելով նրան։ Մի քանի վայրկյան անց հայելու մակերևույթի վրա հայտնվում է արդյունքը. եթե ջերմաստիճանը շատ բարձր լինի, ապա ջերմաչափ–հայելին կահազանգի։

Սարքի գլխավոր թերությունը չափման համեմատաբար ցածր ճշգրտությունն է, ինչը կախված է արտաքին գործոններից։ Օրինակ, մարդը կարող է տաք հագուստ հագած փողոցից ներս մտնել. թեպետ, ջերմաչափ–հայելին կարելի է կառավարել այնպես, որ մի քանի չափումներից հետո այն ազդարարի ոչ թե նորմալ, այլ միջին ջերմաստիճանի շեղումները։


Բնակարանում այս հրաշք հայելի օգտագործումն անիմաստ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ նրա գինը տատանվում է 1440–1880 դոլարի սահմաններում՝ կախված մոդիֆիկացիայից։

Արտադրողները համոզված են, որ իրենց գլուխգործոցը տարածում կգտնի և մտադիր են այս տարվա ընթացքում վաճառել 5000 հատ, հայտնում է People's Daily–ն։


Tert.am
Просмотров: 426 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz