Четверг, 19.09.2024, 02:53
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 19 » Տիգրան Կարապետյանն այսօրվա հանրահավաքում վերջնագիր կներկայացնի իշխանություններին
12:38
Տիգրան Կարապետյանն այսօրվա հանրահավաքում վերջնագիր կներկայացնի իշխանություններին
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Ժողովրդական կուսակցությունը՝ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, այսօր ժամը 15:00-ին կազմակերպում է հանրահավաք Մատենադարանի հարակից տարածքում:

Ինչպես հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից, հանրահավաքի ընթացքում ԺԿ նախագահը ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով վերջնագիր կներկայացնի: Եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հաջորդ հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ ընտրությունների:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն արտոնել է ԺԿ հրավիրած հանրահավաքը։

ԺԿ երևանյան նախորդ հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 7-ին։ Դրանից հետո կուսակցությունը մի քանի հանրահավաք անցկացրեց նաև Հայաստանի մարզերում։

Նշենք, որ Տիգրան Կարապետյանի ղեկավարած «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը պարտվեց ՀՌԱՀ–ի հայտարարած կապուղիների մրցույթի արդյունքում,հունվարի 20-ից այլևս եթեր չի հեռարձակվի։
Просмотров: 378 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz