Понедельник, 21.07.2025, 05:15
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 18 » Սոթքում ոսկի որոնողները ձախողվել են
12:17
Սոթքում ոսկի որոնողները ձախողվել են
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Սոթքում անցած գիշեր երկու երիտասարդներ փորձել են ոսկու հանքանյութ տեղափոխող գնացքի վագոնից գողություն կատարել։ Այս տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ հայտնելով, որ հիշյալ երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն։

Հանցագործության մասին ոստիկանությանը հայտնել է Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցը։ Նա ժամը 01.30-ի սահմաններում հանքի երկաթգծի տարածքում նկատել է 2 անձանց, ովքեր փորձել են գնացքի վագոնից ոսկու հանքանյութ գողանալ, սակայն բռնվել են իր կողմից:

Կասկածյալները Վարդենիս քաղաքի բնակիչներ են. նախկինում դատապարտված, 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ն և 1980 թ. ծնված Վախթանգ Դ.-ն:

Կատարվում է նախաքննություն։
Просмотров: 447 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2025 | Бесплатный хостинг uCoz