Четверг, 19.09.2024, 02:39
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 25 » Սեր «հիվանդությունը» կարելի է բացահայտել բժշկական մեթոդներով
21:17
Սեր «հիվանդությունը» կարելի է բացահայտել բժշկական մեթոդներով

Սերը կարելի է բացահայտել բժշկական մեթոդներով, կարծում են գիտնականները։ Այս «հիվանդության» ախտորոշման համար պարզապես տոմոգրաֆ է անհրաժեշտ։

Ինչպես հայտնում է Газета Утро–ն, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներ Սեմիր Զեկին և Ջոն Ռոմայը փորձ են անցկացրել՝ տոմոգրաֆի միջոցով զննելով մարդկանց ուղեղը, որոնք այդ պահին դիտել են իրենց սիրած էակների լուսանկարները։

Ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ սիրահարված մարդկանց ուղեղը միշտ միանման է գործում, ընդ որում՝ անկախ սեռից, տարիքից և սեռական կողմնորոշումից։ Այդ նպատակով գիտնականները հրավիրել են 19–47 տարեկան 24 կամավոր՝ 12 կին և 12 տղամարդ (յուրաքանչյուր սեռի 6 հետերոսեքսուալ և 6 հոմոսեքսուալ)։ Կամավորները դիտում էին իրենց սիրած էակների կամ պարզապես ընկերների լուսանկարները, իսկ այդ ժամանակ իրենց ուղեղի աշխատանքը գրանցվում էր տոմոգրաֆով։

Արդյունքները ցույց են տվել, որ լուսանկարները դիտելիս բոլոր կամավորների մոտ ուղեղը միանման է արձագանքում։ Ընդ որում ակտիվանում է և ուղեղի կեղևը, և ենթակեղևային համակարգերը։ Ամենաշատը ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք արտադրում են դոֆամին։ Հայտնի է, որ տվյալ հորմոնի ազդակները սերտորեն կապված են օքսիտոցինի և սերոտինի ազդակների հետ. բոլոր այս նյութերը կարևոր դեր են խաղում զգացմունքների կարգավորման, այդ թվում՝ մարդկանց հետ ջերմ հարաբերությունների պահպանման հարցում։


tert.am







Просмотров: 419 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz