Четверг, 19.09.2024, 03:12
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 24 » Պայթյուն «Դոմոդեդովոյում». կան զոհեր ու վիրավորներ
19:16
Պայթյուն «Դոմոդեդովոյում». կան զոհեր ու վիրավորներ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարությանը, այս պահին պաշտոնապես զոհերի թիվը 31 է, վիրավորներինը՝ 130։ 51 վիրավոր հոսպիտալացվել է, որից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 10 վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Բլոգներում ինֆորմացիա է տարածվել, որ զոհերի թիվը մոտ 70 է։

Իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել միջազգային թռիչքների սրահում։ Նախնական տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 16։40-ին ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205 հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկություն։ Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ահաբեկությանը մասնակցության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 3 անձանց նկատմամբ։ Կասկածյալները որոշ ժամանակ ապրել են Մոսկվայի շրջանում։

Իրավապահ մարմինները երթադրում են, որ ահաբեկությունն իրականացրել են Հյուսիսայի Կովկասի տարածքում գործող զինյալները։ Ուժայինները նման եզրահանգման են եկել այն բանի հիման վրա, որ ահաբեկություն իրականացրած մահապարտը նման է եղել հյուսիսկովկասցու։

Մոսկվայի ոստիկանությունն այս պահին ստուգումներ է իրականացնում մետրոյի կայարաններում և մարդաշատ վայրերում՝ հնարավոր նոր պայթյունները կանխելու նպատակով։

«Դոմոդեդովոյի» փոխարեն չվերթները կընդունի «Շերեմետևո» օդակայանը։ Այժմ այնտեղ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ «Դոմոդեդովոն» շարունակում է չվերթներ ուղարկել։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պայթյունի առնչությամբ գլխավոր դատախազության, տրանսպորտի նախարարության և Քննչական կոմիտեի մասնակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։


tert.am-i texekacmamb

Просмотров: 426 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz