Четверг, 19.09.2024, 03:11
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 15 » Մահացել է ամենատարեց աֆրոամերիկուհին
19:24
Մահացել է ամենատարեց աֆրոամերիկուհին
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Միսսիսիպի Ուիննը (Mississippi Winn), որը համարվում էր ԱՄՆ ամենատարեց աֆրոամերիկուհին, 113 տարեկանում վախճանվել է, հայտնում է Associated Press գործակալությունը։

Ուիննը մահացել է ուրբաթ օրը՝ «Magnolia Manor Nursing Home» ծերանոցում։

ԱՄՆ–ում Ուիննը համարվում էր աֆրոամերիկացիների մեջ ամենատարեց մարդը. նա նաև զբաղեցնում էր 7–րդ տեղը աշխարհի դեռևս կենդանի երկարակյացների ցուցակում, իսկ նրա երկարակեցության փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Գերոնտոլոգիայի հարցերով գիտահետազոտական խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Յանգը հայտնել է, որ այցելել է կնոջը, երբ նա 110 տարեկան էր, և այդ ժամանակ նրա ֆիզիկական վիճակն ավելի բարվոք էր, քան նրա հասակակիցներինը, իսկ Ուիննի մտավոր գիտակցությունը մինչև վերջերս պարզ է եղել։

Այժմ Միացյալ Նահանգների ամենատարեց մարդ է համարվում Յունիս Սենդբորնը, որն ապրում է Տեխասում. կինը 114 տարեկան է։


Tert.am
Просмотров: 442 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz