Четверг, 19.09.2024, 03:03
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 19 » Կարեն Կարապետյանին ցուցարար առևտրականները դուրս են հրավիրում
14:47
Կարեն Կարապետյանին ցուցարար առևտրականները դուրս են հրավիրում
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց այս պահին հավաքվել են մեծ թվով առևտրականներ, բողոքելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ փողոցային առևտուրը վերացնելու որոշման դեմ։ Հավաքված բազմության թվում են մայրաքաղաքի տարբեր թաղամասերում առևտուր իրականացնողները, որոնք պահանջում են, որպեսզի դուրս գա և իրենց անձամբ պատասխան տա քաղաքապետը։

«Թող գա, մեզ պատասխան տա, թե ինչու է այսքան ժողովրդի համար հացադուլ հայտարարել»,– բացականչում էր ժողովուրդը։ Նրանք պարզել էին «Քաղաքապետ, ժողովուրդը քեզ չի ընտրել», «Քաղաքապետ, մի վախեցիր, դուրս եկ, ժողովուրդն անզեն է» բովանդակությամբ ցուցապաստառները և վանկարկում են «Աշխատանք» և «Հրաժարական»։

Առևտրականները փորձեցին ներխուժել քաղաքապետարանի շենք, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը։ Ոստիկանները, ժողովրդին հրմշտելով, հեռացնում են քաղաքապետարանի մուտքի մոտից։
Просмотров: 395 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz