Четверг, 19.09.2024, 02:39
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 18 » Կարապետիչը պնդում է, որ ոչ թե DVD, այլ իր հոգին է տվել ժողովրդին
12:14
Կարապետիչը պնդում է, որ ոչ թե DVD, այլ իր հոգին է տվել ժողովրդին
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը «Մենք մեր հոգին ենք տալիս ժողովրդին, ոչ թե DVD։ Թող իրենք տան DVD՝ իրենց կոխած փողերից»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով մամուլի հրապարակումն այն մասին, թե ԺԿ–ն Գյումրիում հրավիրած հանրահավաքի ժամանակ կարողացել է շատ մարդ հավաքել՝ խոստանալով հանրահավաքի վերջում DVD-ներ և հեռուստացույցներ բաժանել։

«Նկատենք, որ այս հնարքի միջոցով բավականին ժողովուրդ է հավաքվել Կարապետյանի հանրահավաքին, սակայն երբ ժողովուրդը հասկացել է, որ խաբվել է, կեսից հեռացել է»,– գրել է պարբերականը։

ԺԿ նախագահը նման տեղեկությունը «միտումնավոր սադրանք» որակեց՝ ավելացնելով. «թող գային, տեսնեին, թե մարդիկ մեզ ոնց էին ճանապարհում, մենք չենք խաբում ժողովրդին»։ Տիգրան Կարապետյանը հերքեց, որ իրենք DVD–ներ և հեռուստացույցներ բաժանելու խոստում են տվել։ «Ոչ, մենք նման բան չենք խոստացել»,– վստահեցրեց նա։

Կուսակցության նախագահն այն կարծիքին է, որ նման հրապարակման պատճառն այն է, որ ինքը «Լևոնից շատ մարդ է հավաքում հանրահավաքների ժամանակ»։ «Դրանից ընկճախտի մեջ են»,– նշեց Կարապետյանը։

Просмотров: 355 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz