Четверг, 19.09.2024, 03:10
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 15 » Հնարավոր է՝ մանկական «Եվրատեսիլն» այս տարի անցկացվի Հայաստանում
19:21
Հնարավոր է՝ մանկական «Եվրատեսիլն» այս տարի անցկացվի Հայաստանում
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Շատ հնարավոր է, որ մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվի Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Ըստ նրա՝ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյո՞ք այդ մրցույթը կանցկացվի Հայաստանում: Ինչ վերաբերում է հարցին, թե որքան գումար է հարկավոր «Եվրատեսիլն» անցկացնելու համար, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին դեռևս գումարների մասին վաղ է խոսելը. «դա կախված է նրանից, թե մենք ինչ ենք ուզում ստանալ»: Միաժամանակ, ըստ Հարությունյանի, եթե հաստատվի, որ մրցույթն անցկացվելու է Հայաստանում, ապա դրա անցկացման ծախսերը միայն Հայաստանը չի հոգալու:

«Այդ ծախսերը միայն մեզ վրա չեն լինի, այլև Ժնևի Եվրոպական հեռարձակողների կողմից բավականին շոշափելի աջակցություն է տրվում»,- ասաց նա:

Ամփոփելով անցած տարին՝ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ անցած տարին հիմնականում հաջող տարի էր Հանրային հեռուստատեսության համար մի քանի պատճառներով: Նախ, ըստ նրա, իրենք կարողացել են ամբողջությամբ հաղթահարել ճգնաժամի ազդեցության հետևանքները, կարողացել են ապահովել մեծ հեռուստալսարան, նկարահանել են գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր, որոնց նկարահանումները կշարունակվեն նաև այս տարի:



Tert.am
Share
|




Просмотров: 449 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz