Четверг, 19.09.2024, 02:48
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 19 » Հայ ուսանող է սպանվել Սամարայում
12:40
Հայ ուսանող է սպանվել Սամարայում
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Հունվարի 15–ին Սամարայում անհայտ չարագործը սպանել է Սամարայի պետական համալսարանում սովորող Արմեն Սահակյանին։ Տղան մահացել է կրծքին ստացած դանակի հարվածից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Հանցագործը դիմել է փախուստի։ Արմեն Սահակյանն ինքն է ստիպված եղել մեքենա կանգնեցնել հիվանդանոց հասնելու համար, սակայն ճանապարհին մահացել է։ Արմենը սովորում էր իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում։

Հանցագործությունը դեռ բացահայտված չէ։ Հետաքննությունն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ սկսած կողոպուտից մինչև անձնական կոնֆլիկտ։ Նշենք, սակայն, որ երիտասարդի հեռախոսը և դրամը չեն գողացել, իսկ նրա հարազատները և մտերիմներն ասում են, որ նա թշնամիներ չուներ։

Հետաքրքիր է, որ Սահակյանի սպանության օրը համընկնում է «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակի ակցիայի օրվան։

Հունվարի 15-ի երեկոյան 19-ամյա ուսանողը գնում էր ընկերոջ տուն։ Նա բարձրացել է տրամվայ, սակայն չի նկատել, որ մի քանի հոգի հետևում են իրեն։ Երբ իջել է «Постников Овраг» կանգառում, 5 հոգի թիկունքից հարձակվել են նրա վրա և դանակը խրել ուղիղ սիրտը։

«Եվ ինչպե՞ս իմ որդին չի կարողացել պաշտպանել իրեն. մանուկ հասակում նա կարատեով է զբաղվել և մեծ թվով մեդալներ ունի»,– ասում է երիտասարդի հայրը՝ Անդրանիկ Սահակյանը, որը ոստիկանության նախկին աշխատակից է։
«Ես համոզված եմ, որ իմ որդուն սպանել են միայն հայ լինելու պատճառով,- ասում է հայրը։– Նրա վրա հարձակվել են Եգոր Սվիրիդովի հիշատակի օրը։ Դուք ոչ մի կապ չե՞ք տեսնում։ Այժմ ես ինձ մեղադրում եմ, որ չհասցրեցի զգուշացնել Արմենին այդ օրը դուրս չգալ տնից»։

Սահակյանների ընտանիքում սա արդեն երկրորդ ողբերգությունն է. մի քանի տարի առաջ հենց տան դիմաց սպանել են Արմենի պապին։ Հանցագործներին այդպես էլ չեն գտել, հետաքննությունը նույնիսկ հանցագործության պատճառը չի պարզել։ Հարազատները կարծում են, որ այդ սպանությունը նույնպես ազգայնական հողի վրա է եղել։

«Սպանության օրը ես գնացել եմ ներքին գործերի վարչություն,– վրդովված պատմում է Անդրանիկ Սահակյանը ,– ուզում էի խոսել ղեկավարի հետ, սակայն ինձ ասացին, որ ղեկավարներն արդեն գնացել են և կգան միայն վաղը։ Ինչպե՞ս կարող էին նրանք գնալ, երբ այդպիսի բան է տեղի ունեցել։ Որպես նախկին ոստիկան՝ ես կարող եմ ասել, որ ղեկավարությունն ամբողջ գիշեր պետք է աշխատեր և ապացույցներ հավաքեր։ Իսկ ի՞նչ է արդյունքում. արդեն 4 օր է անցել, իսկ նրանք անգամ կասկածյալ չունեն»։

Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 19-ին։
Просмотров: 384 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz