Четверг, 19.09.2024, 02:59
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 12 » Համաշխարհային բանկը Հայաստանին 25 մլն դոլարի վարկ կտրամադրի
18:37
Համաշխարհային բանկը Հայաստանին 25 մլն դոլարի վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին 25 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու ծրագիրը («Զարգացման քաղաքականության 2–րդ գործառնություն»), որը կուղղվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին՝ միաժամանակ նշելով, որ վարկն ուղղվելու է երկու նպատակների իրագործմանը՝ սոցիալական ծրագրերի իրականացմանը, դրանց արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը։

Մասնավորապես, վարկից գումարներ կհատկացվեն սոցիալապես անապահովներին ուղղված պետական բյուջեի ծախսերի, սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերի իրականացման համար, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիության բարձրացման և ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավման համար։

Միաժամանակ, Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու և աճի ներուժը մեծացնելու նպատակով այս վարկը կօժանդակի մրցակցային դաշտի ամրապնդմանն ու Ընդերքի մասին նոր օրենսգրքի կիրարկմանը՝ ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական, արտոնագրման ոլորտներում միջազգային լավագույն փորձի համաձայն։ Ծրագիրը սատարում է նաև առանցքային բարեփոխումների ծրագրին՝ ուղղված գործարար մթնոլորտի բարելավմանն ու հարկային վարչարարության բարեփոխմանը։



Просмотров: 362 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz