Четверг, 19.09.2024, 02:42
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 12 » Facebook-ի փակումը հերքող լուրը ռեկորդ է սահմանել
18:48
Facebook-ի փակումը հերքող լուրը ռեկորդ է սահմանել
Facebook–ի ղեկավարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ կայքը չի փակվելու և չի դադարեցնելու իր աշխատանքները, կայքի պաշտոնական էջում դարձել է ամենաշատ ընթերցված հրապարակումը Facebook-ի ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։

Անցյալ շաբաթ Weekly World News կայքը, վկայակոչելով Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, հայտնել էր, որ 2011թ. մարտի 15–ից հետո կայքը կփակվի։

Facebook–ի ղեկավարությունը սոցիալական կայքի իր պաշտոական էջում հրապարակել է Weekly World News–ի լրագրողների կատակը ժխտող հայտարարություն։ «Մենք կշարունակենք սովորականի պես աշխատել։ Մենք երբեք չենք պատրաստվում հեռանալ, մենք դեռ նոր ենք սկսել»,– գրել են ընկերության ներկայացուցիչները։

Այս հրապարակումը ունեցել է ավելի քան 12 հազար մեկնաբանություն, և մոտ 70 հազար ընթերցող սեղմել է «հավանում եմ» կոճակը։ Facebook–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սա ղեկավարության պաշտոնական էջում մասսայականության ռեկորդ է սահմանել։

Միաժամանակ ընկերությունում նշում են, որ Weekly World News–ի սուտ տեղեկատվության հրապարակումը սոցիալական կայքի համար բացասական հետևանքներ չի ունեցել։



Просмотров: 386 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz