Четверг, 19.09.2024, 02:59
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 12 » Երևանում ջրծաղիկի դեպքերի նվազում է նկատվում
18:40
Երևանում ջրծաղիկի դեպքերի նվազում է նկատվում
2010 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության դեպքերի սեզոնային ավելացում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, իրականացվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ` դեպքերը տեղայնացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի վերջից դիտվում է հիվանդացության իջեցում:

Ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, այդ թվում՝ առնվազն 95%-ը՝ մանկական տարիքում:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով:

Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում՝ աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ:
Просмотров: 399 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz