Четверг, 19.09.2024, 02:41
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 24 » ԵՊՀ-ում վիճակը խառն է
15:51
ԵՊՀ-ում վիճակը խառն է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց դասախոսական անձնակազմի տարիքի մասին:

«Գիտեք, ԵՊՀ-ում խառն է վիճակն այս առումով»,- ասաց Սիմոնյանը` նշելով, որ դասախոսների տարիքն «առաջացած է» հատկապես աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, հայկական ու ռուսական բանասիրություններում, կենսաբանության ֆակուլտետում:

Ըստ նրա` համեմատաբար մեծ է երիտասարդ դասախոսների թիվը իրավագիտության, ռոմանագերմանական բանասիրության, սոցիոլգիայի ֆակուլտետներում: «Ես կարծում եմ, որ առողջ սիմբիոզն այստեղ ամենաճիշտ ճանապարհն է, այսինքն` փորձառու, տարիքով մասնագետների հետ մեկտեղ պետք է լինեն նաև անպայման երիտասարդներ»,- իր խոսքում նշեց համալսարանի ներկայիս ռեկտորն` ավելացնելով, որ այս ուղղությամբ քայլեր արդեն արվել են, սակայն «այդ քայլերն անբավավար են» մի շարք պատճառներով:

Նախ` երիտասարդ դասախոսները ցածր աշխատավարձի պայմաններում գերադասում են գնալ բիզնեսի ոլորտ, դեպի պետական կառույցներ, երկրորդ` այսօրվա չափանիշներին չհամապատասխանող «առաջացած տարիքի մասնագետներից ազատվելը, այսպես ասած, բավականին դժվար գործ է», քանի որ նրանք պաշտպանված են օրենսդրությամբ: Ի վերջո, դժվար է նրանց ասել, որ իրենք լավ չեն կատարում իրենց դասախոսական աշխատանքը, ինչը «ծանր վիճակ է ստեղծում»:

Ըստ ԵՊՀ ռեկտորի` շնորհակալության խոսքերի են արժանի այն սակավաթիվ դասախոսները, որոնք փոխարինողներ են պատրաստում իրենց համար: Բացի այդ, մեկ այլ խնդիր է գիտական դպրոցների «տկարացումը» համալսարանում: Դրա պատճառը, ըստ Սիմոնյանի, այն է, որ գուցե այդ գիտնականները մտածում են, թե իրենց պատրաստած կադրերն արագ կզբաղեցնեն իրենց տեղը:


tert.am

Просмотров: 437 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz