Четверг, 19.09.2024, 02:44
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 25 » Դոմոդեդովոյի» ահաբեկության հետևանքով վիրավորվել են 4 հայեր. նախնական տվյալներ
11:17
Դոմոդեդովոյի» ահաբեկության հետևանքով վիրավորվել են 4 հայեր. նախնական տվյալներ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկության զոհերի թիվը այս պահին 35 է, վիրավորներինը՝ 108։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 4 հայերի անուններ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.) և Գալուստյան Կարեն Միխայիլի (41տ.), Անատոլի Աշոտի Պողոսբեկով (59տ.)։

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայազգի վիրավորներն այժմ հիվանդանոցում են,նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ճշտվում է նրանց քաղաքացիությունը։

Ցուցակները նախնական են, տուժածների թվում կան դեռ չճշտված անուններ։ Նշվում է, որ հոսպիտալացված անձանց թիվը հասել է 110-ի։

Մոսկվայի ժամանակով ժամը 07։44-ի դրությամբ 35 մահացածներից ընդամենը 7-ի ինքնությունը դեռևս ճշտված չէ։

tert.am
Просмотров: 393 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz