Четверг, 19.09.2024, 03:07
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 19 » Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն անցել է 700–ից
12:41
Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն անցել է 700–ից
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հատել է 700–ի սահմանը. միայն Ռիո դե Ժանեյրոյի Նովա Ֆրիբուրգու քաղաքում սողանքների զոհ է դարձել 335 մարդ։

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը զոհերի մեծ թիվը կապել է ինքնակամ շինությունների առկայության հետ։ Ռուսեֆը նշել է, որ եթե Բրազիլիայում շինարարությունն ընթանար երկրում սահմանված նորմերի համաձայն, ապա զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրևները Բրազիլիայում կշարունակվեն, ուստի փրկարարները պետք է պատրաստվեն նոր սողանքների և ողողումների։

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի սկզբին Բրազիլիայում սկսված ջրհեղեղների պատճառը հորդառատ անձրևներն էին, որոնք Բրազիլիա բերեցին այն նույն մթնոլորտային երևույթը՝ Լա Նինյոն, որ նաև ջրհեղների պատճառ էր դարձել Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Շրի Լանկայում։

Լա Նինյո երևույթն արտահայտվում է եղանակի վրա՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանային տատանումների էական ազդեցությամբ
Просмотров: 386 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz