Четверг, 19.09.2024, 02:39
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 25 » Բժիշկները վիրահատել են «Դոմոդեդովոյում» վիրավորված 30 մարդու
21:06
Բժիշկները վիրահատել են «Դոմոդեդովոյում» վիրավորված 30 մարդու
Բժիշկներն անցյալ գիշեր վիրահատել են «Դոմոդեդովո» օդակայանի միջազգային տերմինալում հունվարի 24–ին՝ Մոսկվայի ժամանակով 16։32–ին տեղի ունեցած ահաբեկության հետևանքով վիրավորված 30 մարդու։ Բժիշկները հույս են հայտնում, որ կհաջողվի փրկել բոլոր վիրավորների կյանքը, նշել է Մոսկվայի առողջապահության բաժնի ղեկավար Լեոնիդ Պեչատնիկովը։

«Ինչ վերաբերում է հոսպիտալացված մարդկանց, հույս կա, որ մենք չենք կորցնի կենդանի մնացածներից և ոչ ոքի, չնայած որ շատերի վիճակը ծանր է գնահատվում»–ասել է նա։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեքշաբթի հրապարակել է ահաբեկության հետևանքով զոհվածների անունների ցուցակը, որոնք 35–ն են։ Նախարարության տվյալներով՝ «Դոմոդեդովո» օդակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տուժածների թիվը հասնում է 180–ի։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 4 հայերի անուններ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.) և Գալուստյան Կարեն Միխայիլի (41տ.), Անատոլի Աշոտի Պողոսբեկով (59տ.)։

Մոսկվան որոշում է ընդունել մոսկվացիների զոհված ընտանիքներին, դաշնային վճարումների հետ մեկտեղ, հատկացնել 2 մլն ռուբլի, ծանր և միջին աստիճանների մարմնական վնասվածքներ ստացածներին՝ 1,5 մլն ռուբլի, իսկ թեթև վնասվածքներ ստացածներին՝ մեկական միլիոն ռուբլի։

Հաղորդվում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն միջազգային չվերթների սրահում՝ դիմավորողների ամբոխի մեջ։ Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ պայթյունի ուժգնությունը կազմել է մոտ 5 կիլոգրամ տրոտիլ։ Հարուցվել է քրեական գործ 3 հոդվածներով՝ «Ահաբեկություն», «Սպանություն», «Զենքի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն»:

Tert.am








Просмотров: 375 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz