Четверг, 19.09.2024, 03:00
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 20 » Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է
12:48
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է. բանաստեղծուհու տուն-թանգարանը կազմակերպում է այց-խնկարկում Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` բանաստեղծուհու շիրիմին:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհու ազգական Ռաֆլետա Հաճյանը, բանաստեղծուհու հիշատակի արարողությանը մասնակցելու են մտավորականներ, հարազատներ, հյուրեր, Ս. Կապուտիկյանի ստեղծագործությունների երկրպագուներ, ինչպես նաև բանաստեղծուհու անունը կրող 145 դպրոցի աշակերտները:

«Տուն-թանգարանում «Ոչ միայն բանաստեղծուհի» խորագրով միջոցառում է տեղի ունենալու: Ուզում ենք ներկայացնել Կապուտիկյանին որպես կին, որպես մայր, դուստր, քաղաքացի»,- շեշտեց Ռաֆլետա Հաճյանը:

Տուն-թանգարանի տնօրենը նշեց նաև, որ շարունակվում է բանաստեղծուհու ստեղծագործությունների վերատպագրությունը, և հրատարակչությունները առանձին ու հատորյակներով շարունակում են լույս ընծայել Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները:   Aysor.am 

Просмотров: 909 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz