Четверг, 19.09.2024, 02:49
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 27 » Այսօր երեկոյան Հայաստանում կդիտվեն տեղումներ
11:04
Այսօր երեկոյան Հայաստանում կդիտվեն տեղումներ
Հունվարի 27-ի երեկոյան Հայաստանում կսկսվեն և 5 օր կշարունակվեն տեղումները անձրևի և ձյան տեսքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Հովտային շրջաններում ցերեկը կլինի անձրև, գիշերը՝ ձյուն: Բարձրադիր շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Փետրվարի 1-ից ջերմաստիճանը կնվազի և ամենուրեք կդիտվի ձյուն: Առաջիկա օրերին տեղումները առատ չեն լինի: Փետրվարի 1-ից տեղումները կլինեն մինչև 15 մմ»,- ասաց նա:

Ըստ կանխատեսումների՝ փետրվարին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի: Լեռնային շրջաններում կդիտվեն մինչև 70 մմ տեղումներ, մայրաքաղաքում և հովտային շրջաններում` մինչև 30 մմ:

«Փետվարին ջերմաստիճանը կլինի հունվարից մեկ աստիճանով ցածր: Առաջին տասնօրյակը կլինի ամենացուրտը»,- ասաց Պետրոսյանը:
Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը կնվազի`գիշերը հասնելով մինչև -10-12 աստիճանի: Ցերեկը կլինի մինչև 1 աստիճան տաքություն:

«Ռեալ ձյան ծածկույթ հանրապետության ողջ տարածքում կլինի փետրվարի 1-ից հետո»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:


tert.am


Просмотров: 442 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz