Четверг, 19.09.2024, 02:46
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Январь » 15 » «Աննա 3» չի նկարահանվի. Հանրայինն ամփոփեց անցած տարին
19:27
«Աննա 3» չի նկարահանվի. Հանրայինն ամփոփեց անցած տարին
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԸԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց Հանրային հեռուստաընկերության 2010թ. աշխատանքներն ու անդրադարձավ մի շարք հարցերի։

Հանրայինի եթերում ցուցադրվող գովազդների որակի և բովանդակության մասին դժգոհություններին անդրադառնալիս Ալեքսան Հարությունյանն ասաց, որ Հանրային հեռուստատեսությունը գովազդ չի պատրաստում և անգամ չի տեղադրում ու այդ ամենի իրավունքը վաճառված է մասնավոր ընկերության։ Այդուհանդերձ, Հարությունյանի խոսքով, «իր եթերում հեռարձակվող գովազդի բովանդակության համար, իհարկե, Հանրայինը պատասխանատվություն կրում է»։ ՀՀՌԸԽ նախագահը համոզված է, որ ՀՌԱՀ–ի կամ Էկոնոմիկայի նախարարության կազմում պետք է ստեղծվի որևէ մարմին, որը հատուկ կզբաղվի գովազդի լեզվի, բովանդակության և չափորոշիչների ուսումնասիրությամբ, ինչի հնարավորությունը չունեն հեռուստաընկերությունները։

Հեռուստասերիալների առնչությամբ եղած դժգոհությունների մասին խոսելիս Ալեքսան Հարությունյանը նախ նշեց, որ «Հրեշտակների դպրոցը» սերիալն արդեն ցուցադրվում է, իսկ «Աննա 3»–ի նկարահանում չի սպասվում։ Նշված սերիալների շուրջ առկա դժգոհությունների մասին Հարությունյանն ասաց. «Եթե դրանք երկուսն էլ ապահովում են 60–70 տոկոս հեռուստալսարան, նշանակում է՝ իմ խնդիրն այն է, որ չթողնեմ այնտեղ հակադաստիարակչական և չափորոշիչները խախտող բաներ լինեն, իսկ մնացածը, կարծում են, հեռուստադիտողի իրավունքն է՝ դիտել այն, ինչն ինքը ցանկանում է»։

Վերոհիշյալ սերիալներում, ըստ նրա, չափորոշիչները չեն խախտվում և բնական է, որ կարող են ցուցադրվել համբույրի կամ ծեծի տեսարաններ։ «Չի կարող ֆիլմում ամբողջ օրը միասին վալս պարեն և նայեն երկնքին, ֆիլմը կյանքի մասին է, ինչ–որ գործողություններ են կատարվում»,– ասաց խորհրդի նախագահը՝ հավելելով, որ տվյալ սերիալներում որևէ չափորոշիչի խախտում չկա, և դրանք կարող էին հեռարձակվել ցանկացած երկրի հեռուստաընկերությամբ։

Ալեքսան Հարությունյանը չկիսեց խորհրդարանական ընդդիմությանը Հանրայինի եթերում քիչ ժամանակ հատկացնելու վերաբերյալ դժգոհությունները՝ նշելով, որ և «Հայլուր»–ով, և Հանրայինի մյուս ծրագրերով թե իշխանությանը, թե ընդդիմությանը հավասար ժամանակ է հատկացվում։ Դեռ ավելին, Ալեքսան Հարությունյանի խոսքով՝ թե իրենց, թե միջազգային կազմակերպությունների կատարած մոնիտորինգի արդյունքները խոսում են բավականին հավասարակշիռ լինելու մասին։

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը նշեց, որ իրենք այս տարի նախատեսում են մի շարք նորություններ՝ թե լրատվական բլոկում, թե քաղաքական հաղորդումներում։ «Մարտի սկզբից կտեսնեք բավական փոփոխված «Հայլուր»՝ նաև արտաքին տեսքով»,– ասաց նա։

Եռաչափ ձևաչափով հեռարձակում իրականացնելու հարցին անդրադառնալով՝ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մասնավոր հեռուստաընկերությունները ճիշտ են անում, որ փորձարկում են նման համակարգը ներդնելու հարցը, սակայն Հանրայինը եռաչափ ցուցադրություն կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ նման փորձեր անեն ռուսական կամ եվրոպական խոշոր, պետական հեռուստաալիքները։

Ալեքսան Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ «Եվրատեսիլ» մրցույթի համար երգերի ներկայացման ժամկետը, որը լրանում է այսօր, իրենք ևս տասն օրով կերկարացնեն։ Չնայած արդեն 20-30–ից ավելի երգեր են ներկայացվել, որոնց մեջ կան նաև մեկ–երկու հետաքրքիր երգեր, սակայն Հարությունյանի խոսքով՝ «մի շարք շատ հայտնի կոմպոզիտորներ չեն ներկայացրել իրենց երգերը»։

Tert.am
Просмотров: 393 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz