Понедельник, 16.09.2024, 16:00
Приветствую Вас Гость

ARTURMP3

Главная » 2011 » Февраль » 2 » Կորպորատիվ նորություն ՎիվաՍելլ-ՄՏՍ-ից
12:37
Կորպորատիվ նորություն ՎիվաՍելլ-ՄՏՍ-ից

                     Զանգ ընկերոջը


Մնացեք կապի մեջ մտերիմների հետ անկախ քարտի հաշվեկշռից: Չէ՞ որ այժմ նոր` «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով կարելի է զանգ կատարել զանգը ստացող բաժանորդի հաշվին:

Նման կերպ զանգ կատարելու համար բավական է հեռախոսահամարից առաջ հավաքել 999: Զանգը ստացող բաժանորդը տեղեկացվում է, որ զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվելու է իր հաշվից և ինքն է որոշում` պատասխանել, թե ոչ: Պատասխանելու դեպքում վճարը գանձվում է բաժանորդից ըստ իր ընթացիկ սակագնային պլանի:
Ըստ ցանկության Դուք կարող եք արգելափակել կամ թույլատրել Ձեր հաշվին կատարվող զանգերը: Այսպես, եթե ընդհանրապես չեք ցանկանում ստանալ նման զանգեր, կարող եք արգելափակել ծառայությունը բոլոր Ձեզ զանգահարողների համար: Իսկ եթե ցանկանում եք բացառել նման զանգերը միայն կոնկրետ հեռախոսահամարներից, կարող եք ընդգրկել դրանք «Սև ցուցակում»: Եվ հակառակը` կարող եք արգելափակել ծառայությունը բոլորի համար` բացառությամբ կոնկրետ բաժանորդների` ներառելով նրանց հեռախոսահամարները «Սպիտակ ցուցակում»: Եվ վերջապես, այն հեռախոսահամարները, որոնցից ստացվող զանգերին միշտ պատասխանելու եք, կարող եք ընդգրկել «Սիրելի համարների» ցուցակում: Նման համարներից ստացվող զանգերը կմիացվեն ավտոմատ և Դուք ամեն անգամ կարիք չեք ունենա ընտրելու` պատասխանել զանգին, թե ոչ:

«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով կատարվող զանգերի ստացումը կարելի է կարգավորել` հավաքելով համապատասխան հրահանգները:



Գործողություն Հրահանգ
«Զանգ ընկերոջը» ծառայության արգելափակում բոլոր զանգահարողների համար *999#
«Զանգ ընկերոջը» ծառայության ակտիվացում բոլոր զանգահարողների համար *999*1#
Հեռախոսահամարի ընդգրկում «Սև ցուցակում» *999*հեռախոսահամարը#
Հեռախոսահամարի հանում «Սպիտակ ցուցակից»
Հեռախոսահամարի հանում «Սիրելի համարների» ցուցակից և վերջինիս համար «Զանգ ընկերոջը» ծառայության արգելափակում
Հեռախոսահամարի հանում «Սև ցուցակից» *999*հեռախոսահամարը*1#
Հեռախոսահամարի ընդգրկում «Սպիտակ ցուցակում»
Հեռախոսահամարի հանում «Սիրելի համարների» ցուցակից և վերջինիս համար «Զանգ ընկերոջը» ծառայության ակտիվացում
Հեռախոսահամարի ընդգրկում «Սիրելի համարների» ցուցակում *999*հեռախոսահամարը*4#
Հեռախոսահամարի փոփոխություն «Սև ցուցակում» *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը#
Հեռախոսահամարի փոփոխություն «Սպիտակ ցուցակում» *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը*1#
Հեռախոսահամարի փոփոխություն «Սիրելի համարների» ցուցակում *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը*4#
«Սև ցուցակի» դիտում *999*2#
«Սպիտակ ցուցակի» դիտում *999*3#

«Սիրելի համարների» ցուցակի դիտում *999*4#


ՎիվաՍելլ-ՄՏՍ

Просмотров: 933 | Добавил: Artur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Миничат
Архив записей
Copyright MyCorp © 2024 | Бесплатный хостинг uCoz